Մի շարք կառույցներ ակտիվ արշավ են սկսել Ադրբեջանի դեմ՝ կապված COP29-ի հետ։ The National Interest-ը գրում է, որ «Աշխարհն Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու եզակի հնարավորություն ունի»՝ հատուկ շեշտադրում անելով այդ երկրում ինչպես մարդու իրավունքների ոտնահարման ահագնացող վիճակագրությանը, այնպես էլ բնապահպանական աղետներին, որ անզեն աչքով են տեսանելի։
Human Rights Watch-ն էլ հայտարարել է, որ «Երրորդ տարին անընդմեջ COP-ն անցկացվում է բռնատիրական պետությունում»՝ նպանատիպ շեշտադրումներով։ Այս հայտարարություններն ակնհայտ հայկական կայացած սփյուռքի աշխատանքի արդյունք է։ Հայտարարություններն ազդեցիկ են, սակայն դժվար է ասել, թե որքանով կազդեն հենց միջոցառման անցկացման վրա։