ՈՒԿՐԱԻՆԱՆ ԳՐՈՀԵԼ Է ԲԵԼԱՌՈՒՍԻ ՎՐԱ՞. ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵԼ Է

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է հանրապետության և Ռուսաստանի տարածքում Ուկրաինայից մոտ տասը օդային թիրախ ոչնչացնելու մասին, նրա խոսքերը մեջբերում է BelTA-ն։

Ուկրաինան գրոհել է Բելառուսի վրա՞. Լուկաշենկոն մանրամասնել է

«Երեկ ժամը 18:10-ին Բելառուսի ռազմաօդային և ՀՕՊ զորքերի ուժերը բերվել են բարձր մարտական ​​պատրաստության։ Ուկրաինայի զինված ուժերը խախտել են բոլոր վարքականոնները և խախտել Բելառուսի Հանրապետության օդային տարածքը։ Արևելյան ուղղությամբ՝ մեզ շատ մոտ՝ Կոստյուկովիչի շրջանում։

Այդ իսկ պատճառով ՀՕՊ ուժերը բերվել են լիարժեք մարտական ​​պատրաստության՝ թիրախները որսալու համար։ Դրանք մոտ մեկ տասնյակ էին։ Ինքնաթիռ և ուղղաթիռ է օդ բարձրացվել»,- ասել է Լուկաշենկոն: