Սահմանազատման հանձաժողովի կանոնակարգը՝ զենք Հայաստանի դեմ

Մինչ Հայաստանի ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ վերջնական որոշում կայացնելու, թե արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի գործունեությունը համակարգող կանոնակարգը հակասում է ՀՀ սահմանադրությանը, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը չի մոռացել հիշեցնել այն մասին,  որ ՀՀ-ում վավերացված միջազգային պայմանագրերն ունեն գերակա ուժ Հայաստանի օրենսդրության նկատմամբ։ Նրա այս պնդումը բացատրում է, թե ինչու ինչ-որ աշխատակարգի այնքան կշիռ է տրվում, որ այն վավերացվում է ՀՀ տարբեր օղակներում։ Ստացվում է, որ աշխատանքային հարաբերությունները կարգավորող այդ փաստաթուղթը ՊԱՐՏԱԴԻՐ պետք է անցներ ներքին վավերացման շղթայով, որպեսզի այն առավելություն ունենար ՀՀ բոլոր օրենքների՝ այդ թվում սահմանադրության հանդեպ՝ Ադրբեջանի ձեռքին Հայաստանի դեմ գործիք դառնալով։ Ու այս պարագայում նույնիսկ մեր սահմանադրությունը փոխելու անհրաժեշտություն կարող է չառաջանալ, քանի որ միևնույն է, ինչ ասի Ադրբեջանը, ունենալու է առավելություն մեր օրենսդրության հանդեպ։

Ու արդեն իսկ կարելի է փաստել, որ ներկայիս ՍԴ կազմը վավերացնելու է փաստաթուղթը՝ փաստացի ռումբ դնելով Հայաստանի պետականության տակ։