ՆԻԿՈԼԻՑ ԱԴԵԿՎԱՏ ՎԱՐՔԻ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ՈՒՆԵՆԱԼԸ ԿՆՇԱՆԱԿԵՐ ՍԵՓԱԿԱՆ ԱՆԱԴԵԿՎԱՏՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՒՈՐՈՒՄ

Զարմանալի բան ասեմ՝ հուլիսի վերջին օրը հոդված էի գրել զարմանալու երևույթի մասին՝ պարտավորվելով այլևս չզարմանալ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի ոչ ադեկվատ վարքագծից: Ու բացատրել էի, որ զարմանում են այն պարագյում, եթե որևէ անձի վարքագիծը չի համապատասխանում նդրա վերաբերյալ մեր սպասելիքներից: Այնինչ, ավելի քան վեց տարվա վարչապետության ընթացքում վերը նշված անձը ոչ ադեկվատ վարքի այնքան օրինակ է մեզ մատուցել, որ ժամանակն է դադարեցնել նրանից որևէ նորմալ բան ակնկալելն ու ըստ այդմ՝ զարմանալը: Ու զարմանալի բան տեղի ունեցավ՝ նույն օրը Թեհրանում սպանվեց պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն, ով դրա նախորդ օրը մասնակցել էր Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշկիանի երդմնակալության արարողությանը։ Ինչի հետևանքով վերջին մեկ շաբաթվա ընթացքում Մերձավոր Արևելքը՝ ներառյալ Հարավային Կովկասը, վերածվեց ապագա հնարավոր պատերազմի թատերաբեմի:

«Հրապարակ օրաթերթ»Դա այնքան լուրջ էր, որ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն երկու օր առաջ մեկնել էր Թեհրան՝ Իրանի նորընտիր նախագահի ու պաշտպանության նախարարի հետ բանակցելու նպատակով։ Վերադարձի ճանապարհին կանգ էր առել Բաքվում՝ հանդիպելու Ադրբեջանի ղեկավարին: ՌԴ-ի ԱԽ քարտուղարի այցերն, ամենայն վստահությամբ, առնչվել են Իսմայիլ Հանիեի սպանության կապակցությամբ Իսրայելին պատասխան հարված հասցնելու՝ Իրանի մտադրությանը: Այս ամենի կապակցությամբ լուրջ մտահոգություն են հայտնում հայաստանյան քաղաքագետները, քանի որ առկա է Իսրայելի կողմից Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածներ հասցնելու վտանգը: Նույնիսկ տեղեկություն էր սպրդել, որ դա կարող է իրականացվել Նախիջևանի տարածքից, ու այդ տեղակատվության աղբյուր ադրբեջանական զորահրամանատարն անմիջապես ազատվել էր պաշտոնից: Իսկ եթե նման հարված հասցվեր, ապա դրա ֆոնին Ադրբեջանը կարող էր հանգիստ զորք մտցնել Սյունիք ու այն կտրել մնացյալ Հայաստանից: Ու Արևմուտքն էլ մեկ-երկու անգամ մտահոգություն կարտահայտեր ու դրանով կբավարարվեր: Իսկ Ռուսաստանն էլ, բնականաբար, ոչինչ անել չէր կարողանալու՝ եթե նույնիսկ ցանկանար՝ հաշվի առնելով ուկրաինական պատերազմում նրա թաթախված լինելը: Էլ չասած նախորդ օրն առավոտյան ՌԴ Կուրսկի մարզի վրա բավական լուրջ ուժերով հարձակման մասին:

Ահա այդպիսի իրադրության պայմաններում ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը փոխանակ դադարեցնելու արձակուրդը՝ հանրությանը «զեկուցում» է, նախ, այն մասին, որ իր տիկինը ևս մասնակցել է առավոտյան հեծանվավազքին, իսկ հետո էլ, որ հաղթահարվել է 40 կիլոմետրը: Հեծանվավազքով սկսված օրն էլ ավարտել էր Չարենցավանում հարսանիքի մասնակցելով: Ասեմ, որ եթե Հայաստանը գտնվեր Եվրոպայում, ապա հեծանվավազքի վերաբերյալ իր ղեկավարի հաղորդած ինֆորմացիան կարող էր նորմալ դիտվել: Դրան գումարենք անընդհատ քեֆերին մասնակցելը: Բայց քանի որ Հայաստանը գտնվում է ոչ թե Եվրոպայում, այլ Հարավային Կովկասում, որտեղ ամեն պահի կարող է պատերազմ ծագել, ապա ավելի ոչ ադեկվատ վարք դժվար թե ակնկալվեր: Բայց զարմանալի է (հիշենք այս հոդվածի առաջին նախադասությունը), որ ես այդ անձի վարքից բացարձակ զարմանք չապրեցի: Տեղի ունեցածին իմ հոգեբանական ռեակցիան կարող եմ բացատրել միայն այն բանով, որ ես իսկապես դադարել եմ զարմանալ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի վարքագծի վրա: Որովհետև կյանքը բազմիցս ապացուցել է, որ նրանից ադեկվատ վարքի ակնկալիքներ ունենալը կնշանակեր սեփական անադեկվատության դրսևորում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/0f3e9dec2cfdffc87a9fdb6ba34d8266