ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԻՏԱՐԿՎՈՒՄ Է ՈՐՊԵՍ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆԸ ԵՆԹԱԿԱ  ԵՐԿԻՐ

Ոչնչացումից առաջ բնակչության ապականման գործընթացն իր մեջ կրում է զոհի կողմից մարդասպանի այսպես կոչված «դրական ընկալման» ձևավորման տարրը ։ Սա վաղուց փորձված հնարք է, որպես օրինակ կարելի է բերել նացիստական Գերմանիայում քարոզչական տեսանյութերը, որոնք 1943 թվականին ուղարկվել են Կարմիր Խաչի միջազգային կազմակերպություն ՝ Օսվենցիմի և Բուխենվալդի ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներում հրեաների և ռազմագերիների պահման «դրախտային պայմանների»վերաբերյալ ։ 

Նույնը փոքր-ինչ պարզեցված ձևով մենք տեսնում ենք, երբ փաշինյանական քարոզիչները տեղեկություններ են հրապարակում «սրտացավ թուրք բժիշկների» մասին, որոնք օրեր առաջ  «օգնություն են ցուցաբերել հայ հիվանդին»։ 

Տեղեկատվությունը տվյալ դեպքում, եթե անգամ ճշմարիտ լինի, կրում է բացառապես PR բնույթ, որն ուղղված է հայկական սոցիումում Թուրքիայի դրական կերպարի ձևավորմանը, որպես մի երկրի, որի հետ «կարելի է նորմալ հարաբերություններ ունենալ»։ 

Ճիշտ նույն փաշինյանական քարոզչական ռեսուրսները համառորեն  լռում են Թուրքիայի պաշտոնական քաղաքականության մասին, որի պաշտոնական դոկտրինի համաձայն Հայաստանը դիտարկվում է որպես ապամոնտաժմանը ենթակա  երկիր , իսկ հայերին դիտարկում են բացառապես բացասական լույսի ներքո ։ Բավական է հիշել, որ Թուրքիայում «հայ »բառն օգտագործվում է բացառապես վիրավորական կոնտեքստում ։ 

Հիշենք դատական գործերը ժամանակակից Թուրքիայում, որտեղ քաղաքական ընդդիմախոսները եթե ուզում են «արատավորել» միմյանց, ապա խոսում են այս կամ այն քաղաքական գործչի «հայկական արմատների» մասին ։ 

Օրինակ, Անկարայի քաղաքապետ, Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մելիհ Գյոքչեքը Twitter-ում հաղորդագրություն է ուղարկել Կանաչների կուսակցության համանախագահ, Ջեմ Օզդեմիրին ՝ հարցնելով, թե արդյոք նա հայ չէ ։ 

Ի պատասխան  Օզդեմիրի կուսակիցները Սամին Գյոքչեքին նույնպես հայ են անվանել։

Թուրքիային բավական բնորոշ է այն, ինչ տեղի ունեցավ այդ հաղորդագրություններից հետո.Գյոքչեքը դատի էր տվել վիրավորանքի համար ։  Ինչպես նշված է հայցում, նա վիրավորվել է, որ իրեն հայ են անվանել ։ 

Շուտով մենք ականատես կլինենք ևս մի քանի աղմկահարույց PR ակցիաների «բարի թուրքերի»մասին և կկրկնենք Այս լրատվական պղծության նպատակը հայերին կրկին համոզել , որ թուրքը փոխվել է և ստեղծել պայմաններ երբ քարոզչությունից անասնացած հասարակությունը առանց դիմադրելու ,իր ոտքով կգնա դեպի թուրքական աշխարհաքաղաքական սպանդանոց։

Արման Աբովյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/1f182aa1547083dc28fb0deb6816bb97