Թե մտածում եք, որ աշխարհի բանկերը կներեն մեզ, չարաչար սխալվում եք։

Թե մտածում եք, որ աշխարհի բանկերը կներեն մեզ, չարաչար սխալվում եք։ Ով է այդ պատրանքը մարելու? Հանրապետության պարտքը արդեն իսկ երկու անգամ ավելացել է այս ապիկար իշխանությունների օրոք։ Ոչ մի նոր տնտեսական քայլեր և ներդրումներ չկան հանրապետությունում։ Միայն իրենց ռեժիմը դեռ պահող ոստիկանության հատուկ ստորաբաժանումներն են ստանում, կարելի է ասել, առհելի պարգևավճարներ՝ սեփական ժողովրդին ծեծի ենթարկելու համար։
Արդեն իսկ յուրաքանչյուր քաղաքացու պարտքի շեմը համաշխարհային բանկի առջև հասել է հինգ հազար ԱՄՆ դոլար։ Իսկ որն է այս ամենի ավարտը լինելու՝ կործանված և քայքայված տնտեսություն, անկայուն կրթություն, արտագաղթի ավելացում և ոչ մարտունակ բանակ։ Մի՞թե սա է էպիլոգը Հայ ազգի։


Մտածել է պետք։ Մենք պետք է ուշադիր գնահատենք մեր իրականությունը և պահանջենք պատասխանատվություն իշխանություններից։ Անտեսելով մեր երկրի տնտեսական և սոցիալական խնդիրները, մենք վտանգում ենք մեր ապագան։ Հիմա ավելի քան երբևէ անհրաժեշտ է մեր ժողովրդի համախմբումը և վճռականությունը՝ վերականգնելու մեր երկիրը և ապահովելու կայուն ու պայծառ ապագա։