ՎԵՑ ՏԱՐԻ Է՝ ԿԱՊԻԿԻ ՎԻՐՈՒՍ ԵՆՔ ՏԱՆՈՒՄ

Կապիկի ծաղիկի վիրուսի մասին են հիմա էլ խոսում։ Վեց տարի կապիկի վիրուս ենք տանում, ինչու՞ հենց հիմա հիշեցիք։ Հայաստանում բոլոր նախանշանները կային։Ժողովուրդը հյուծված, քայքայված, իշխանությունը կապիկություն էր անում։ Հյուծվածներին ոտքի էր հանում ու պարացնում, ասում էր՝ քանի շունչ կա բերաններումդ, պարե՜ք՝ պատերազմն ու՞մ շունն է, մենք հաղթու՜մ ենք։ Եթե նույնիսկ պարտվենք, մենք մեր պարտությունը չենք ընդունում։ Ասում ու հանձնում էր մեր երկիրը, ասում ու հանձնում էր մեր եկեղեցիները, տունուտեղը, ապրուստը, որդիներին։

Մի ժամանակ էլ ասում էր՝ կորոնավիրուսն ու՞մ շունն է, արաղաբուժությունից էր խոսում։ Հիմա ինչու՞ վիրուսաբանության գլխավոր մասնագետը դուրս չի գալիս ու ասում՝ կապիկն ու՞մ շունն է, որ մեզ վարակի։

Հա՜, բանաստեղծություն է գրում, մոռացա։ Ներոնն էլ, ասում էին,  երբ Հռոմը վառվում էր վեց օր և յոթ գիշեր, բանաստեղծություն էր գրում և երգում։

Սվետոնիոսի և Կասիոս Դիոնի պատմելով, քաղաքը վառվելու ժամանակ Ներոնը բեմական զգեստով կանգնել և երգում էր։

Հիմա ի՞նչ մի զարմանալի բան կա, որ մեր դրախտները թշնամուն հանձնելուց, փոշիացնելուց հետո իրեն երկրի ղեկավար հռչակած մարդը բանաստեղծություն է գրում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/fe33c54a57b45be0ec874d2a45ec1bd3