ԲԱՔՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԶՐՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ. Ի՞ՆՉ ԵՆ «ԳՏԵԼ» ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿՈՒՄ (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

Ադրբեջանի իշխանությունները նախորդ տարվա սեպտեմբերից, ի թիվս Արցախի այլ ղեկավարների, ապօրինաբար կալանքի տակ են պահում պետնախարար Ռուբեն Վարդանյանին:Չբավարարվելով այդ ու այլ ապօրինություններով՝ Բաքուն հերթական զրպարտությունն է մոգոնել: Ադրբեջանական ԶԼՄ-ները պնդում են, թե Վարդանյանի՝ այժմ օկուպացիայի տակ գտնվող Ստեփանակերտի աշխատասենյակում «հայտնաբերվել է «Նախիջևանի ատլաս» կոչվող ատլասը, որը պարունակում է կեղծ քարտեզներ»։ 

Այս մասին Report-ին տված հարցազրույցում ասել է «Ադրբեջանի քարտեզագիրներ» հասարակական ասոցիացիայի նախագահ Մուգաբիլ Բայրամովը։

Նրա խոսքով, «ատլասը Հայկական ճարտարապետական ​​հիմնադրամի կողմից հրապարակվել է 2012 թվականին, և դրանում առկա բոլոր քարտեզները խեղաթյուրում են պատմական փաստերը»։ 
«Այս քարտեզները պնդում են, որ Նախիջևանը միշտ եղել է հայոց պետության և մելիքությունների գավառ: Դրանք պարունակում են բացահայտ տարածքային պահանջներ Ադրբեջանի դեմ»,- ցնդաբանել է Բայրամովը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/9ea4c4ceee7ec979199200ea36acf86f