ԵՐԵՒԱՆԻՑ ՊՐԾԱՆ, ՀԻՄԱ ԷԼ ԸՆԿԵԼ ԵՆ ՄԱՐԶԵՐԻ ԾԱՌԵՐԻ ՀԵՏԵՒԻՑ 

Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետը «ծառատյաց» հայտարարություն է արել իր իջևանյան ուղևորության թեմայով։ «Վերջերս Իջևանում էի: Գետի հունի մեջ անտառ է ձևավորվել: Ծառերն էդտեղից մաքրելը պարտադիր է, բայց ՏԻՄ-ն ասում է՝ ընթացակարգ կա, որն էնքան բարդ է, որ կարող է երեք տարի շրջանառվի ու մինչև հաջորդ ջրհեղեղը էդ ծառը օրինական ճանապարհով հնարավոր չլինի կտրել: Քանի որ երկար տարիներ չի մաքրվել, գետի մեջ, բառի բուն իմաստով, անտառ է աճել: Անտառը լավ է, երբ անտառում է, բայց երբ, ասենք, շենքի մեջ է աճել, չի նշանակում՝ պետք է արգելոց հայտարարենք: Եթե ջուրը վարարեց, ջրհեղեղ եղավ, ջուրը դուրս է գալու փողոց՝ տներ, արտադրամասեր, քշելու է, տանի: Պետք է հուները մաքրել», – հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ավագանու անդամ, Բժշկական համալսարանի Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Քրիստինա Վարդանյանին հարցրեցինք, թե որքանով է «գետի մեջ աճած» անտառը նպաստում ջրերի վարարմանը։ Ըստ գիտնականի, անտառը ոչ միայն չի նպաստում, այլև օգնում է պաշտպանվել հեղեղի կործանարար ազդեցությունից։ 

«Ես դեմ եմ նման մոտեցումներին։ Ջրհեղեղին չի նպաստում, հակառակը՝ ջուրը ծառերը պահում են։ Եթե ծառերը հանեցին, ջրերն ափերից դուրս են գալու։ Ախր դա աչքաչափով որոշելու բան չի, սա շատ լուրջ ուսումնասիրության և գնահատականի հարց է։ Ոնց որ աչքաչափով նայես, ասես՝ սրա մոտ հաստատ կույր աղիքն է, տեսեք՝ ցավում է, տարեք, պառկացրեք, վիրահատեք։ Նման մոտեցում է»։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/d9f794d0c9c393b710c874ef13cd7c97