Իր քարոզարշավին «հայկական գույներ» է հաղորդել Քամալա Հարիսը։ Նա շնորհավորել է ՀՀ անկախության օրվա առթիվ՝ վստահեցնելով, որ կշարունակի աջակցել տարածաշրջանում կայունության հաստատման ջանքերում։ Նա ասել է, թե «ԼՂ հայերի անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարևոր է տարածաշրջանում կայունությունը վերականգնելու համար»։ Հայկական սփյուռքի ներկայացուցիչները՝ մասնավորապես տարբեր կառույցներ, արդեն իսկ այս հայտարարությունը որակել են՝ որպես հայերի սիրտը սիրաշահող։ Ու նույնիսկ եթե չհայտարարեին էլ, պարզ է, որ սա հերթական «կուտն» է, որը հուսանք՝ գոնե այս անգամ հայերը չեն ուտի։