Լիբանանը ռումբերի տակ է

Իսկ Մերձավոր Արևելքում իրավիճակն արդեն այնքան է լարվել, որ այն քննարկում են աշխարհում բարձրագույնը համարվող հարթակներում։ ԱՄՆ-ն հայտարարել է, որ մի քանի տասնյակ զինվորների կուղարկի Մերձավոր Արևելք՝ ամերիկացիներին տարհանելու նպատակով, այդ պետության ԱՄՆ ռազմածովային ուժերի «Հարի Թրումեն» ավիակիրն ուղղություն է վերցրել դեպի Մերձավոր Արևելք։

Ամենատարբեր պետություններ՝ այդ թվում G7-ի պետությունների արտգործնախարարները, մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման առնչությամբ։  Ռուսաստանը դատապարտել է Լիբանանի վրա Իսրայելի լայնածավալ հարձակումները։ Իրանը հայտարարել է, որ չի ցանկանում պատերազմ Մերձավոր Արևելքում։ Սակայն Իսրայելն անդրդվելի է։ Ի պատասխան միջազգային քրեական դատարանի որոշման՝ իրեն ձերբակալելու վերաբերյալ՝ Նեթանյահուն ՄՔԴ-ին հորդորել է ձերբակալության օրդեր տալ Թուրքիայի և Պաղեստինի ղեկավարների համար։