Ու մինչև մենք հերթական անգամ կռանում ենք Էրդողանի առաջ, ՄԱԿ-ում մեզ վերաբերող հանդիպումներ են տեղի ունենում՝ բնականաբար առանց մեր մասնակցության։ Այսպես, հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարները, հանդիպման առանցքում էլ խաղաղությունն է եղել մեր տարածաշրջանում։
Դրանից բացի՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում անցկացվող Ապագայի գագաթնաժողովում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Երևանին կոչ են արել վերացնել խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտները ու շեշտադրել, որ Բաքուն Երևանին առաջարկել է խաղաղության հաստատման օրակարգ՝ հիմնված Ադրբեջանի և Հայաստանի միջև ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և հարգանքի վրա:
Պարզաբանենք, սա այն նույն պնդումն է, թե Հայաստանը պետք է փոխի սահմանադրությունն ու օրենքները, որտեղ որևէ ձևաչափով կա Արցախի մասին հիշատակում։ Եթե սա համեմատենք Փաշինյանի նույն գագաթաժողովին հնչեցրած մեսիջներին, ուղղակի ակնհայտ է դառնում մեր ծիծաղելի, նվաստացած վիճակը։
Ի դեպ, Էրդողանն էլ իր ելույթում շեշտադրել է, որ Հայաստանն ու Թուրքիան կարող են բարելավել հարաբերությունները, եթե այլևս ամեն ինչ «OK» լինի Ադրբեջանի հետ․
—
Մեզ են քննարկել նաև Փեզեշքիանը և Էրդողանը իրենց առաջին հանդիպմանը։ Մենք քննարկման առանցքում ենք եղել նաև Ուկրաինայի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը։ Իսկ մենք այդ հանդիպումներում ներկա չէինք կարող գտնվել, քանի որ Փաշինյանը շատ կարևոր գործով Նյու Յորքի ջազ ակումբներից մեկում էր կամ գուցե հեծանիվ էր քշում։