Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով ՀՀ ժամանած Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասին։ Նրանք առանձնազրույց են ունեցել և կարճ բրիֆինգ, որի ընթացքում Կիպրոսի պաշտպանության նախարարն ասել է՝ «Կիպրոսի Հանրապետությունը սատարում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանների անձեռնմխելիությունը»։ Կիպրոսի պաշտպանության նախարարը ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել։